Նաիրի ինշուրանս

14-10-2024

Նաիրին կրկին «Կորիզի» ռազմավարական գործընկերն է

Կարո՞ղ ենք աշխարհն ավելի լավը դարձնել։ Նաիրին վստահ է՝ այո, կարող ենք, եթե սահմանենք կարևոր նպատակներ և միավորենք մեր ջանքերը՝ դրանց հասնելու համար։ Նաիրիի համար այդ նպատակներից մեկը մեր երկրում բարձրակարգ, որակյալ կրթության զարգացումն է։

 

Արդեն 2-րդ տարին է, որ Koreez կրթական շարժմանը միացել է Նաիրի Ինշուրանս-ը՝ ոլորտի ամենահնաբնակ ընկերությունը։

Արդեն 28-ամյա Նաիրին շուկայում առաջատարն է իր նորարարական թվային լուծումներով։ Նաիրին այն ընկերությունն է, որն անընդհատ կրթվում է, կրթական կարևոր նախաձեռնությունների սատարում և ինքն էլ նախաձեռնող դառնում այն հավատով, որ կրթությունն է կորիզը երկրի։

Այս տարի ՆԱԻՐԻՆ ոչ միայն հանդես եկավ որպես Koreez համադպրոցական առցանց մրցույթի ռազմավարական գործընկեր, այլև սիրով ու պատասխանատվությամբ միացաէ լավագույն ուսուցիչների համար հատուկ կրթաթոշակների սահմանմանը։ Նրանց ամենօրյա նվիրումի շնորհիվ մեր ապագան է կերտվում։

 

Այս տարի ՆԱԻՐԻՆ ևս մի մեծ ու կարևոր անակնկալով ներկայացավ՝ ուսման վարձը լիովին փոխհատուցող կրթաթոշակներ սահմանելով։

 

Մենք հավատում ենք՝ մեր երկրի ապահով ապագան հնարավոր է միայն կրթված սերունդ ունենալով և անում ենք մեր ներուժի սահմանումը հնարավորը՝ այդ մեծ ու կարևոր նպատակի համար։